ՄՕԿ – ի մարզիկների հանձնաժողովը հայտնել է, որ բոլոր մարզիկ –մարզուհիներն իրենց ուշադրության կենտրոնում են նույնիսկ բացառիկ իրավիճակներում:
<< Օլիմպիական համերաշխություն >> ծրագիրը ստեղծվել է ավելի քան 50 տարի առաջ։ Նպատակը ազգային օլիմպիական կոմիտեներին աջակցելն է։
Օգնություն է տրվում նաև փախստական 48 մարզիկներին: Նրանք հավակնում են ՄՕԿ –ի թիմի կազմում մասնակցել << Տոկիո - 2020 >> -ին։
2013 – 2016 թթ., քառամյա փուլի ընթացքում , << Օլիմպիական համերաշխությունը >> ԱՕԿ – ներին աջակցել է 12 հազար միջոցառումների համար: 2000 մարզիկ ստացել է կրթաթոշակ, կազմակերպվել է 1500 վերապատրաստման դասընթաց և իրականացվել է 750 նախաձեռնություն՝ օլիմպիական արժեքների տարածման համար։
2016թ. Ռիո դե Ժանեյրոյի խաղերում օլիմպիական կրթաթոշակի արժանացած մարզիկները նվաճել են 101 մեդալ / 33 ոսկե, 26 արծաթե և 42 բրոնզե/։